Մեր մասին

2010 թվականից ի վեր ELINA ընկերությունը, լինելով տեղական արտադրող, իր խանութ-սրահներում սպառողին է ներկայացնում կանացի հագուստի բարձրորակ տեսականի։ Մեր հմուտ աշխատակիցների կողմից արտադրվում է կանացի հագուստի լայն տեսականի և, որ ամենակարևորն է՝ մեր խանութ-սրահներում է ներկայացվում սպառողին հասանելի գնային մակարդակով։ Արտադրամասը հագեցած է ամենաբարձր որակի կարի մեքենաներով և սարքավորումներով, որոնք թույլ են տալիս ունենալ միմիայն բարձրորակ ապրանքատեսականի։

Ընկերության առաջնային նպատակն է հայկական շուկայում զարկ տալ տեղական արտադրությանը, ապահովվել նոր աշխատատեղեր, ինչպես նաև ապրանքանիշը հետագայում հասանելի դարձնել արտաքին շուկայի համար։

ELINA իր երկարամյա գործունեության ընթացքում ձեռք է բերել հավատարիմ հաճախորդների հզոր բանակ, որը օր օրի համալրվում է նոր կադրերով։